Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատախազությունն ուսումնասիրում է ԱԺ-ում այսօրվա ծեծկռտուքի վերաբերյալ հրապարակումները

Դատախազությունն ուսումնասիրում է ԱԺ-ում այսօրվա ծեծկռտուքի վերաբերյալ հրապարակումները
Իրավունք
17:42, 07 декабрь 2021
ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է ԱԺ-ում այսօրվա ծեծկռտուքի վերաբերյալ հրապարակումները։ Այս մասին Civic.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«ՀՀ գլխավոր դատախազությունում արձանագրվել են տեղի ունեցած միջադեպի մասին հրապարակումները, ուսումնասիրություն է նախաձեռնվել, հետագա ընթացքի մասին կտեղեկացնենք», - ասաց նա։

Հիշեցնենք, որ խորհրդարանում քիչ առաջ միջադեպ է տեղի ունեցել «Հայաստան» դաշինքի փորձագետների մասնակցությամբ։ Civic.am-ի տեղեկություններով՝ միջադեպը հրահրել են դաշնակցականները, որոնք էլ միջադեպի արդյունքում ծեծ են կերել։ 

Մասնավորապես ծեծվածներից է ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը, որն անցնում է ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի, ինչպես նաև Ազատություն ռադիոկայանի վրա հարձակման գործերով։