Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ նախկին ոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով նիստը հետաձգվել է

ՀՀ նախկին ոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով նիստը հետաձգվել է
Իրավունք
11:44, 08 декабрь 2021
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր-Նորք նստավայրում նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց, քանի որ դատավորը մասնակցում է սեմինարների։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Լևոն Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից եւ էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաեւ անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ-ի 309 հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով։ Լեւոն Երանոսյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Նշենք նաև, որ Լևոն Երանոսյանի գործը 2,5 տարուց ավելի է քննվում է դատարանում։