Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաղրամյան պողոտայից 10 անձ է բերման ենթարկվել․ նրանց նկատմամբ կկազմվի արձանագրություն՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար

Բաղրամյան պողոտայից 10 անձ է բերման ենթարկվել․ նրանց նկատմամբ կկազմվի արձանագրություն՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար
Իրավունք
16:48, 08 декабрь 2021
Այսօր, Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա իրականացնող 10 անձ է բերման ենթարկվել ոստիկանություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու հիմքով՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար։ Այս մասին Civic.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նշելով, որ արձանագրություն կազմելուց հետո նրանք ազատ կարձակվեն։

Հիշեցնենք, որ Բաղրամյան պողոտայում իրավիճակը ժամեր առաջ լարված էր։ Գերիների մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքերից վրդովված գերիների և անհետ կորածների հարազատները նախ փակեցին փողոցը, ապա փորձում էին այն փակ պահել, սակայն ոստիկանները ուժ կիրառելով փողոցից հեռացրեցին նրանց։

Ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև քաշքշուկ էր սկսվել։ Նշենք նաև, որ այս պահին փողոցը բաց է։

Հարազատները վաղ առավոտից ԱԺ-ի դիմաց են և հանդիպում են պահանջում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։