Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին

Իրավունք
ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը Civic.am-ին հայտնեց, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Հիշեցնենք, որ Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի գույքն օրինականացնելու և կոռուպցիոն բնույթի այլ հանցավոր արարքների կատարման համար։ Գասպարյանը հանցավոր ճանապարհով ձեռք է բերել իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, մասնավորապես` թանկարժեք տներ և տրանսպորտային միջոցներ, որոնց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով տարբեր եղանակներով, այդ թվում` իր հետ փոխկապակցված անձանց անվամբ գրանցելու միջոցով օրինականացրել է դրանք: