Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարեկները ոչ սթափ վիճակում գտնվող վարորդի են բերման ենթարկել

Պարեկները ոչ սթափ վիճակում գտնվող վարորդի են բերման ենթարկել
Իրավունք
15:02, 11 декабрь 2021
Դեկտեմբերի 10-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները Մելքումովի փողոցում ծառայություն կատարելիս կանգնեցրել են «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենա. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: 

42-ամյա վարորդը եղել է ակնհայտ ոգելից խմիչքի ազդեցության տակ, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջին և տևական ժամանակ հնչեցրել է հայհոյանքներ։ Նա խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին:

Կատարվում է նախաքննություն: