Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արթուր Վանեցյանն այսօր հարցաքննվել է ԱԱԾ-ում

Արթուր Վանեցյանն այսօր հարցաքննվել է ԱԱԾ-ում
Իրավունք
16:56, 15 декабрь 2021
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանն այսօր՝ դեկտեմբերի 15-ին, հրավիրվել էր Ազգային անվտանգության ծառայություն: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը:

Նրա խոսքով՝ Վանեցյանը ԱԱԾ էր հրավիրվել որպես վկա, բայց թե ինչ գործով չի կարող ասել, քանի որ նախաքննական գաղտնիք է:

Հակոբյանը վստահեցրեց, որ այսօր ԱԱԾ-ում Արթուր Վանեցյանի հարցաքննությունը որևէ առնչություն չունի նախկինում նրան առաջադրված մեղադրանքների հետ: