Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարության շենքում զանգվածային անկարգության եւ կողոպուտի գործով մեղադրյալ «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը կալանավորվեց

Կառավարության շենքում զանգվածային անկարգության եւ կողոպուտի գործով մեղադրյալ «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը  կալանավորվեց
Իրավունք
18:10, 15 декабрь 2021
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը երկու ամսով կալանավորվեց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Ալեքսանդր Կոչուբաևը։

Հիշեցնենք, որ Մանթաշյանը ԱԱԾ-ի կողմից երեկ ձերբակալվել էր եւ կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան։

Մանթաշյանի փաստաբանը Civic.am-հետ զրույցում երեկ ասել էր, որ Մանթաշյանին ձերբակալել են կառավարության շենքում նախորդ տարի նոյեմբերի 10-ի հայտնի իրադարձությունների ժամանակ «դրոշ ծածանելու համար»։

Մանթաշյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգությունների մասնակցելը եւ 176-րդ հոդվածով՝ կողոպուտի մասնակցությունը։

Գեղամ Ադյան