Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանի «Հայաստան» դաշինքին անդամակցած փաստաբան Մելանյա Առուստամյան․ ՀՀ–ում չկա մի դատարան, որտեղ դատավորը կարող է վիճարկել իր նկատմամբ կայացրած ԲԴԽ որոշումը

Քոչարյանի «Հայաստան» դաշինքին անդամակցած փաստաբան Մելանյա Առուստամյան․ ՀՀ–ում չկա մի դատարան, որտեղ դատավորը կարող է վիճարկել իր նկատմամբ կայացրած ԲԴԽ որոշումը
Իրավունք
15:00, 16 декабрь 2021
«Դատավորներն այսօր անպաշտպան են, կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ԲԴԽ որոշումները վերջնական են, դատավորը այն բողոքարկելու հնարավորություն չունի։ Իսկ կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումները հիմնականում արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունների հիման վրա են կայացվում»,-այսօր «Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով ասուլիսի ժամանակ նման հայտարարություն է արել փաստաբան Մելանյա Առուստամյանը։

Ըստ փաստաբանի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է պաշտպանել իր իրավունքները եռաստիճան դատական համակարգում, իսկ դատավորները չեն կարոչ, և ՀՀ–ում չկա մի դատարան, որտեղ դատավորը կարող է վիճարկել իր նկատմամբ կայացրած ԲԴԽ որոշումը:

Փաստաբանը կարծում է, որ սա հիմնախնդիր է, քանի որ դատավորը չի կարող վիճարկել իր խախտված իրավունքների օրինականությունը, իսկ ԲԴԽ ակտերը երբեմն կայացվում են չպատճառաբանված, չհիմնավորված։

«Սա ընդհանուր խնդիր է, այսինքն՝ դատավորն իրավունք չունի վիճարկել իր նկատմամբ կայացված ակտի օրինականությունը, ինչը միջազգային կոնվենցիաների համապատասխան նորմերի խախտում է: Արդարացի դատական ակտեր կայացնող դատավորներն են հիմնականում պատասխանատվության ենթարկվում»,- ասաց Առուստամյանը։

Ի հավելումն նա նշեց, որ այն դատավորները, ովքեր հույս էին ներշնչում, որ արդար դատական համակարգը կայանում է, այդ դատավորների գործունեությունը վտանգված է։

Հիշեցնենք, որ տիկին Առուստամյանն ընդգրկված է եղել «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում։ 

Իսկ 2008 թվականի մարտի 1-ից հետո նա դատարանում պաշտպանում էր քաղբանտարկյալներ Մյասնիկ Մալխասյանի և Հակոբ Հակոբյանի շահերը։