Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նարեկ Սամսոնյանն ազատ է արձակվել

Նարեկ Սամսոնյանն ազատ է արձակվել
Իրավունք
16:41, 16 декабрь 2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին ազատ  արձակելու մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը նշեց, որ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Նարեկ Սամսոնյանի ձերբակալումը:

Նարեկ Սամսոնյանը դեկտեմբերի 15-ին բերման էր ենթարկվել Նոր Նորքի ոստիկանության բաժին: Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ Սամսոնյանը ձերբակալվել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցչի դիմումի հիման վրա: