Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիկոլ Փաշինյանի մահափորձը կազմակերպելու մեջ մեղադրվող Աշոտ Մինասյանը կմնա կալանավորված․ կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելը մերժվեց

Նիկոլ Փաշինյանի մահափորձը կազմակերպելու մեջ մեղադրվող Աշոտ Մինասյանը կմնա կալանավորված․ կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելը մերժվեց
Իրավունք
15:09, 21 декабрь 2021
«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը դատարանը մերժել է։

Աշոտ Մինասյանին կալանավորելուց հետո դատախազությանը միջնորդություն էր ներկայացվել նրա խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխելու վերաբերյալ: Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Բագրատ Սրբազան Գալստանյանը, ՀՀ ԶՈՒ պահեստազորի գեներալ-մայոր, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Գրիգորի Խաչատուրովը, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը պատրաստակամություն էին հայտնել Աշոտ Մինասյանի խափանման միջոցը անձնական երաշխավորությամբ փոխելու դեպքում հանդիսանալ անձնական երաշխավոր:

Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանը մեղադրվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, Նիկոլ Փաշինյանի սպանությունը, ինչպես նաև իշխանության յուրացումը նախապատրաստելու մեջ: