Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ. վերաքննիչ բողոքը մերժվեց

Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ. վերաքննիչ բողոքը մերժվեց
Իրավունք
20:13, 24 декабрь 2021
Վերաքննիչ քրեական դատարանը՝ Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ, քննելով պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական կողմի՝ կալանքի տակ պահելու ժամկետը 2 ամսով երկարացնելու որոշման դեմ բողոքը, որոշում է կայացրել մերժել այն. գրում է  factor.am-ը:

Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Հիշեցնենք՝ Դավիթ Տոնոյանը երկու ամսով կալանավորվեց սեպտեմբերի 30-ին՝ Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ և տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։

Ըստ Ազգային անվտանգության ծառայության՝ 2018-ից 2020 թվականները պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը որպես մեղադրյալ է ներգրավվել շուրջ 4.7 մլն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։ Նույն գործով մեղադրյալ է նաև բանակին զինամթերք մատակարարած ընկերության տնօրեն՝ Պատրոն Դավո մականունով հայտնի Դավիթ Գալստյանը։ Առաջադրված հանցանքներում մեղադրյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում, պնդելով, որ դրանք անհիմն են։