Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դավիթ Տոնոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդություն է ներկայացվել

Դավիթ Տոնոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդություն է ներկայացվել
Իրավունք
12:36, 27 декабрь 2021
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդություն է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։ 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԱԾ-ն ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի. Զենքի մատակարարման գործով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի և ևս չորս անձի գործով նախաքննության ավարտ է հայտարարել եւ 8 օր ժամանակ տվել պաշտպանության կողմին՝ 16 հատորից բաղկացած գործի նյութերին ծանոթանալու համար։

Գործի նյութերին ծանոթանալու ժամկետը լրացել է. Տոնոյանի պաշպանները միջնորդություն են ներկայացրել՝ պահանջելով դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։

«Այս պահին արդեն կարող ենք փաստել, որ գործի նյութերի վերլուծության հիման վրա հնարավոր չէ առաջադրել այն մեղադրանքը, որն առաջադրած է»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ մեղադրանքի նկարագրությունը, դրա նկարագրական մասում ձևակերպված արարքները, հետևանքները քրեական գործի նյութերով չեն հիմնավորվում, հակառակը՝ դրանք հերքող, լիովին այլ տվյալների մասին է գործի նյութերը։