Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին ոստիկանապետի տները, հողամասերը, թանկարժեք մեքենաները

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ դատախազության հայցադիմումը։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Հանրային ՀԸ-ի հարցմանն ի պատասխան մանրամասնել է, թե նախկին ոստիկանապետից և նրա հետ փոխկապակցված 5 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության որ գույքերն են պահանջում բռնագանձել։