Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՍԴ նախագահն ընդունել է Բրազիլիայի դեսպանին

ՍԴ նախագահն ընդունել է Բրազիլիայի դեսպանին
Իրավունք
12:35, 12 март 2021
2021 թվականի մարտի 11-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսին, հայտնում են ՍԴ-ից։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-բրազիլական դատաիրավական կապերի ամրապնդման և իրավունքի գերակայության ու սահմանադրական արդարադատության ոլորտներում համագործակցության շուրջ:

Արման Դիլանյանը և դեսպան Սանկտոսը երկուստեք պատրաստկամություն են հայտնել նպաստել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և Բրազիլիայի Դաշնային գերագույն դատարանի միջև բարեկամական կապերի զարգացմանն ու հետագա խորացմանը: