Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աշոտ Մինասյանի գործն ուղարկվել է դատարան. Կալանավորումը վերացնելու միջնորդությունը մերժվել է

Աշոտ Մինասյանի գործն ուղարկվել է դատարան. Կալանավորումը վերացնելու միջնորդությունը մերժվել է
Իրավունք
13:40, 05 январь 2022
«Սիսական» ջոկատի  հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի, գործով հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է գործով մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Ինչ վերաբերում է Աշոտ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ պաշտպանի բողոքին, ինչպես նաև՝ նրա խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդությանը, ապա դրանք մերժվել են, ըստ դատախազության, բավարար հիմքերի բացակայության հիմնավորմամբ։