Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վճարային տերմինալից գողություն կատարած տղամարդուն Աշտարակի ոստիկանները տեղում բռնել են

Հունվարի 7–ին Աշտարակի բաժնի համայնքային և ՊՊԾ դասակի ոստիկանները գիշերային շրջիկ ծառայության ժամանակ Աշտարակի Երևանյան փողոցում նկատել էին, թե մի տղամարդ ինչպես է պտուտակահանը ձեռքին փորձում վճարային տերմինալից գողություն անել. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Արագ մոտեցել էին։ Տղամարդը գործն ավարտին հասցնել չէր կարողացել, գցել էր պտուտակահանն ու վճարային տերմինալի գումար ընդունող սարքն ու փորձել փախչել, բայց ոստիկանները բռնել էին։

Ոստիկանության Աշտարակի բաժին բերման ենթարկված 44-ամյա տղամարդը, պարզվեց, Երևանի Քանաքեռի 6-րդ փողոցի բնակիչ է։ Պտուտակահանն ու վճարային տերմինալի դրամապահոցը հայտնաբերվել են։

Հանգամանքները պարզվում են։
Կատարվում է հետաքննություն։