Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԲԴԽ-ն մերժեց դատավոր Զարուհի Նախշքարյանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ արդարադատության նախարարի միջնորդությունը

ԲԴԽ-ն մերժեց դատավոր Զարուհի Նախշքարյանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ արդարադատության նախարարի միջնորդությունը
Իրավունք
15:14, 10 январь 2022
ԲԴԽ-ն որոշեց մերժել արդարադատության նախարարի միջնորդությունը  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանի հաղորդման հիման վրա։ 

Որոշման հրապարակումից հետո դահլիճում հնչեցին ծափահարություններ։ Այնուհետև ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ ուզում է  հատուկ մյուս կողմի համար, որը չի ծափահարում, վկայակոչել 142-րդ հոդվածի 2-րդ մասի ներքոնշյալ կարգավորումը:

«Արարքը չի համարվում կարգապահական խախտում, եթե  այն, թեև ձևականորեն, պարունակում է սույն օրենսգրքով սահմանված դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չի դնում տվյալ դատավորի անհամապատասխանատվությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը։