Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ քննչական կոմիտեն քննում է Կոտայքի և Արագածոտնի մարզերում տեղի ունեցած մահվան ելքով պատահարները

ՀՀ քննչական կոմիտեն քննում է Կոտայքի և Արագածոտնի մարզերում տեղի ունեցած մահվան ելքով պատահարները
Իրավունք
19:19, 10 январь 2022
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ պարզելու 2022թ. հունվարի 9-ին Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ավտոպատահարի հանգամանքները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, ըստ նախնական տվյալների՝ հիշյալ վայրում «ՎԱԶ 21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` դեպի Սևան ընթանալիս, բախվել է ճանապարհի աջ կողմում կայանված «Հյունդայի Ջենեսիս» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «ՎԱԶ 21074» ավտոմեքենայի  վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևորուհին տեղում մահացել է:
Ըստ աղբյուրի՝ նշանակվել է դիակի դատաբժշկական  փորձաքննություն, իսկ նախաքննությունը շարունակվում է:  

«ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ Օհանավան-Արտաշավան միջհամայնքային ավտոճանապարհին տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ: 
Նախնական տվյալներով՝ 2022թ. հունվարի 8-ին` ժամը 12:00-ի սահմաններում, 12-ամյա պատանին իր վարած «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել, ինչի հետևանքով տեղում մահացել է»,- մեկ այլ պատահարի մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով, որ քրեական գործով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն և կատարվում է նախաքննություն: