Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտնի է, թե ում է մակագրվել Դավիթ Տոնոյանի ու մյուսների գործը

Հայտնի է, թե ում է մակագրվել Դավիթ Տոնոյանի ու մյուսների գործը
Իրավունք
14:55, 12 январь 2022
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և մյուսների գործն արդեն մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին։

Նշենք, որ գործով անցնում են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, ԳՇ նախկին պետ Ստեփան Գալստյանը, Դավիթ Գալստյանը ու ևս 3 անձ:

Դատական նիստի օր դեռ չի նշանակվել։

Հիշեցնենք, որ Տոնոյանը մեղադրվում է 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու մեջ։ Նրա նկատմամբ կալանավորումն ընտրվել է որպես խափանման միջոց։ Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը և Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, որոնք նույնպես կալանավորված են։

Ստեփան Գալստյանը, Դավիթ Գալստյանը կալանավորվել են ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում։ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել նույն այս գործի շրջանակներում։