Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանցիների կողմից Թաղավարդ գյուղի ուղղությամբ կրակելու և համայնքի բնակիչների առանձնատները վնասելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է.ԱՀ ՔԿ

Ադրբեջանցիների կողմից Թաղավարդ գյուղի ուղղությամբ կրակելու և համայնքի բնակիչների առանձնատները վնասելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է.ԱՀ ՔԿ
Իրավունք
14:00, 13 январь 2022
Արցախի քննչական կոմիտեն հայտնում է, որ վարույթ է ընդունվել 2021թ. դեկտեմբերի երկուսին՝ ժամը 17:00-ից 17:30-ի սահմաններում, հրաձգային զինատեսակներից Թաղավարդ գյուղի ուղղությամբ կրակոցներ արձակելու և նույն համայնքում բնակվող 1968թ. և 1979թ. ծնված բնակիչների առանձնատները վնասելու դեպքերի առթիվ։

«ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ են ընդունվել ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից անհայտ անձի /անձանց/ կողմից հանրավտանգ եղանակով, ազգային ատելության շարժառիթով, զգալի չափերի գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ 2021թ. դեկտեմբերի 02-ին՝ ժամը 17:00-ի և ժամը 17:30-ի սահմաններում, հրաձգային զինատեսակներից Թաղավարդ գյուղի ուղղությամբ կրակոցներ արձակելու և նույն համայնքում բնակվող 1968թ. և 1979թ. ծնված բնակիչների առանձնատները վնասելու դեպքերի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33-191 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով հարուցված քրեական գործերը։

Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ: