Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նոյեմբերի 10-ի անկարգությունների ժամանակ կառավարության գույքի կողոպուտի մեջ մեղադրվող Նարեկ Մանթաշյանը կմնա կալանավորված

Նոյեմբերի 10-ի անկարգությունների ժամանակ կառավարության գույքի կողոպուտի մեջ մեղադրվող Նարեկ Մանթաշյանը կմնա կալանավորված
Իրավունք
12:10, 14 январь 2022
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Նարեկ Մանթաշյանի խափանման միջոցի դեմ բերված պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի բողոքը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնում է փաստաբանը։

Հիշեցնենք, որ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1 -ին և 2-րդ մասերով՝ այն է զանգվածային անկարգություններ կազմակերպելը և դրանց ժամանակ բռնություն գործադրելը ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։