Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հարուցվել է 45 վարչական վարույթ՝ շինարարական 36 կազմակերպությունների նկատմամբ. ԱԱՏՄ. Տեսանյութ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը ներկայացրել է 2021 թվականին տեսչական մարմնի կատարած աշխատանքները:

Նախորդ տարի տեսչական մարմնի կողմից աշխատանքային իրավունքի ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտում հարուցվել է 515 վարչական վարույթ, որից 242-ը՝ տեսչական մարմնի նախաձեռնությամբ, իսկ 273-ը՝ դիմումի հիման վրա:

2021 թվականի հուլիս ամսից տեսչական մարմնի նախաձեռնությամբ հարուցվել է 45 վարչական վարույթ՝ շինարարության ոլորտում գործունեություն իրականացնող 36 կազմակերպությունների նկատմամբ:

Այս ոլորտում իրականացված վարչական վարույթների արդյունքում հայտնաբերված  իրավախախտումների համար կիրառված տուգանքի ընդհանուր չափը կազմել է 2 միլիոն 240 հազար դրամ:

Մանրամասները՝ տեսանյութում: