Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ, դատարանը մերժեց ՔՊ պատգամավորների երաշխավորագրերը

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ, դատարանը մերժեց ՔՊ պատգամավորների երաշխավորագրերը
Իրավունք
12:04, 24 январь 2022
Այսօր՝ հունվարի 24-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում քննվեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԳՇ նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող «Պատրոն Դավիթի» մականվամբ հայտնի Դավիթ Գալստյանի, ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի, ավիացիայի սպառազինության պետ Արտյոմ Համբարյանի խափանման միջոց կալանքը վերացնելու մասին միջնորդությունը։ 

Պաշտպանները միջնորդել էին պաշտպանության նախկին նախարարի Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։ Նրա համար երաշխավորել էին ՔՊ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, Վիլեն Գաբրելյանը և «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ Իսկ մյուս ամբաստանյալների համար պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել կալանքը փոխարինել գրավով։

Դատարանը Արտյոմ Համբարյանի նկատմամաբ կալանքը փոխարինեց 5մլն գրավով, իսկ մյուսների մասով մերժեց միջնորդությունը։ 

Նշենք, որ պաշտպանության բանակի համար անորակ հրթիռներ ձեռք բերելու գործով նաև մեղադրանք է առաջադրվել ԳՇ ներկայիս պետ Արտակ Դավթյանին։