Պետական դավաճանության համար՝ 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում. առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծը

Իրավունք
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է առավելագույնս խստացնել պետական դավաճանության համար նախատեսված պատժաչափը: Նախագծի հեղինակներն են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը և Իվետա Տոնոյանը:
Նախագծի հեղինակներից ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ներկայացմամբ՝ դավաճանության համար առաջարկվում է պատիժ սահմանել մինչև ցմահ ազատազրկում, իսկ լրտեսության համար՝ 15-20 տարի ազատազրկում: «Հայաստանի Հանրապետության և ժողովրդի նկատմամբ հանցանքն ամենածանրն է, որն էլ բնականաբար պետք է ունենա ամենածանր պատիժը»,- նշել է պատգամավորը։
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում առաջարկվել էր պետական դավաճանության դեպքում նախատեսվի 15-20 տարի ժամկետով ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա կամ՝ ցմահ ազատազրկում: Իսկ լրտեսության համար պատժաչափի շեմը 15-ից իջեցնել 12 տարի:
Օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 109 «կողմ», 2 «ձեռնպահ» եւ 1 «դեմ» ձայներով: