Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Եթե Սամվել Ադյանը չմիջամտեր՝ ոչ «Զորաշեն»-ը, ոչ այլ ընկերություններ չէին կարողանա մասնակցել մրցույթին՝ բացառությամբ մեկի»․ վկա

«Եթե Սամվել Ադյանը չմիջամտեր՝ ոչ «Զորաշեն»-ը, ոչ այլ ընկերություններ չէին կարողանա մասնակցել մրցույթին՝ բացառությամբ մեկի»․ վկա
Իրավունք
12:37, 15 март 2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, այսօր՝ մարտի 15-ին, ընթացավ Պետական Վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանի և ՊՎԾ նախկին աշխատակիցների գործով դատաքննությունը։
 
Սանասարյանի պաշտպանի հարցին, թե ՊՎԾ աշխատակիցների հետաքրքրվածությունը՝ կապված սարքավորումների գնման ընթացակարգի հետ, կարո՞ղ էր ազդեցություն ունենալ  գնման գործընթացի վրա, գործով վկա, Առողջապահության նախարարության նախկին ներկայացուցիչն ասաց, որ իր կարծիքով չի ազդել։ Ըստ Առողջապահության նախարարության նախկին աշխատակցի, եթե ՊՎԾ նախկին աշխատակից Դավիթ Ադյանը չմիջամտեր, որպեսզի փոխվի մրցույթի անցկացման հետ կապված սարքավորումների տեխնիկական բնութագրերը, ապա մրցույթին չէին կարողանա մասնակցել ո՛չ հաղթող ճանաչված «Զորաշեն» ընկերությունը, ո՛չ էլ այլ մասնակիցներ, բացառությամբ մեկի։

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Հիշեցնենք՝ քրեական գործով անցնում է 4 մեղադրյալ։ Սանասարյանից բացի, քրեական գործով անցնում են նաեւ ՊՎԾ ևս երկու աշխատակից՝ Գևորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը եւ վերջինիս ընկերը՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի ղեկավար Տարոն Ավետիսյանը։