Լոնդոնի դատարանը թույլ է տվել ադրբեջանցի պատգամավորից 5 միլիոն ֆունտ բռնագանձել

Իրավունք
Լոնդոնի դատարանը բրիտանական իշխանություններին թույլ է տվել ադրբեջանցի պատգամավոր Ջևանշիր Ֆեյզիևի ընտանիքից 5 միլիոն ֆունտ բռնագանձել։ Մնացած 10 միլիոնը, որն անցնում է «ադրբեջանական լվացքատան» գործով կվերադարձնեն պատգամավորին։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Բրիտանիայի Հանցավորության դեմ պայքարի ազգային գործկալությունը վճիռը համարում է փոքր հաղթանակ հանցավոր եկամուտների լվացման դեմ պայքարում։
Տեղեկացնենք, որ լրագրողական հետաքննությունը պարզել էր, որ 2012-2014 թվականներին ադրբեջանական լվացքատան միջոցով լվացվել է 2․5 միլիարդ եվրո։