Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատավոր Բախշիյանի գործով դատարանը մերժեց պաշտպանների՝ դատավոր Արղամանյանի ինքնաբացարկի միջնորդությունը

Դատավոր Բախշիյանի գործով դատարանը մերժեց պաշտպանների՝ դատավոր Արղամանյանի ինքնաբացարկի միջնորդությունը
Իրավունք
12:41, 04 февраль 2022
Քիչ առաջ հրապարակվեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատավոր Բորիս Բախշիյանի պաշտպանների միջնորդության որոշումը։ Դատավոր Արղամանյանին ինքնաբացարկ էին ներկայացրել, միջնորդությունը, սակայն, մերժվեց։ Պաշպանները ինքնաբացարկի նոր միջնորդություն են ներկայացրել՝ այս անգամ պատճառաբանելով, որ դատավոր Դավիթ Արղամանյանը հանդիսացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իրավախորհրդատու, մտերիմ հարաբերություններ ունի իշխանության ներկայացուցիչների հետ։

Միջնորդությունը կքննվի այսօր, ժամը 14:00-ին։ Բորիս Բախշիյանի պաշտպանը նշեց, որ այդ ժամին ծանրաբեռնված են և դատարանին խնդրել են ևս 2 ժամով հետաձգել քննությունը։ 

Հիշեցնենք, որ դատավոր Բորիս Բախշիյանը մեղադրվում է իր վարույթում եղած գործերից մեկով ամբաստանյալին անօրինական կերպով կալանավորելու մեջ։ Ամբաստանյալը նշել է, որ իր նկատմամբ ճնշումներ են գործադրվում, որպեսզի փոխի իր ցուցմունքը։ Բորիս Բախշիյանը կալանավորման որոշում է կայացրել՝ առանց ամբաստանյալի դատական նիստին գտնվելու, ապա, երբ ամբաստանյալը փոխել է իր նախնական ցուցմունքը, Բախշիյանը փոխել է խափանման միջոց կալանավորումը՝ այն պարագայում, երբ էական փոփոխություններ չեն եղել։ Բորիս Բախշիյանն ու իր աջակիցներն էլ պնդում են, որ Բախշիյանի նկատմամբ քաղաքական ճնշումներ են գործադրվում, հետապնդում են նրան, քանի որ վերջինս այն դատավորն է, ով փոխել է Աշոտ Մինասյանի և Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի խափանման միջոց հանդիսացող կալանավորումները։ 

Հիշեցնենք նաև, որ երեկ դատարանի առաջ, հաջակցություն Բորիս Բախշիյանի, հավաքվել էին ընդդիմադիր մի շարք գործիչներ, նախկին պաշտոնյաներ, գործող պատգամավորներ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններից։