Դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը կհրապարակվի փերտվարի 7-ին. փաստաբան

Իրավունք
Փաստաբան Արսեն Սարդարյանը հայտնում է, որ դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությունը ավարտվել է, որոշումը կհրապարակվի վաղը՝ փետրվարի 7-ին ժամը 11:00-ին:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում, դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
Նշենք, որ գլխավոր դատախազի կողմից Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու միջնորդություն էր ներկայացվել ԲԴԽ, որը խորհուրդը բավարարել էր: