Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առուշ Առուշանյանի պաշտպանները դատարանին միջնորդել են վերջինիս կալանքը փոխարինել 80 միլիոն դրամ գրավով

Առուշ Առուշանյանի պաշտպանները դատարանին միջնորդել են վերջինիս կալանքը փոխարինել 80 միլիոն դրամ գրավով
Իրավունք
11:47, 08 февраль 2022
«Մենք միջնորդություն էինք ներկայացրել Առաջին ատյանի դատարան, որպեսզի Առուշ Առուշանյանի խափանման միջոց՝ կալանավորումը գրավի դիմաց փոխվի։ Մեր միջնորդությունը մերժվեց և ըստ էության հիմա բողոքարկում ենք սյդ որոշումը։ 80 միլիոն դրամից սկսած պատրաստակամ ենք վճարել, որպեսզի Առուշանյանը գտնվի ազատության մեջ»,-այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Պաշտպանի խոսքով՝ միամտություն է կարծել, որ Առուշանյանն ազատության մեջ գտնվելով կարող է որևէ մեկի վրա ազդեցություն ունենալ։

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 8-ին Վերաքննիչ քրեական դատարանում կքննվի Առուշ Առուշանյանի խափանման միջոցը փոխելու հարցը։

Հիշեցնենք, որ Առուշանյանը կալանավորված է 2021թ.–ի հուլիսի 16-ից: Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։