Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նոյեմբերի 10-ի անկարգությունները կազմակերպելու և կառավարության շենքից կողոպուտի մեջ մեղադրվող Նարեկ Մանթաշյանը կմնա կալանավորված

Նոյեմբերի 10-ի անկարգությունները կազմակերպելու և կառավարության շենքից կողոպուտի մեջ մեղադրվող Նարեկ Մանթաշյանը կմնա կալանավորված
Իրավունք
14:20, 10 февраль 2022
Նոյեմբերի 10-ի անկարգությունների ժամանակ կառավարության գույքի կողոպուտի մեջ մեղադրվող Նարեկ Մանթաշյանը կմնա կալանավորված:

Հիշեցնենք, որ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1 -ին և 2-րդ մասերով՝ այն է զանգվածային անկարգություններ կազմակերպելը և դրանց ժամանակ բռնություն գործադրելը ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։