Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գառնիկ Իսագուլյանի կալանավորման ժամկետը երկարացվել է

Գառնիկ Իսագուլյանի կալանավորման ժամկետը երկարացվել է
Իրավունք
10:29, 16 февраль 2022
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մասնակիորեն բավարարել է  «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը 2 ամսով երկարացնելու միջնորդությունը։ Նրա կալանավորումը երկարացվել է մեկ ամսով։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Գառնիկ Իսագուլյանի պաշտպանը։

Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, ինչպես նաև ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար։  l