Զավթած տարածքը վերադարձվեց «Սևան» ազգային պարկի տնօրինմանը

Իրավունք
Իմ հանձնարարականով «Սևան» ազգային պարկում վերսկսվել են ապօրինի շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները. ֆեյսբուքի իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարարա Ռոմանոս Պետրոսյանը, ապա շարուանկել.
«Իրականացվում են Սևանի հանրային լողափից դեպի թերակզի ընկած ափամերձ հատվածների ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքներ։
Ապամոնտաժվել է պարսպապատ քարե կիսակառույց շինություն, որի սեփականատիրոջ հետ առկա էր լուծված պայմանագիր։

Ազգային հարստության այսպիսի վատնումն անթույլատրելի է։ Կարճաժամկետ հեռանկարում մեր առաջնային խնդիրն է՝ պետական բացառիկ սեփականություն հանդիսացող տարածքներն ազատել ապօրինի տաղավարներից, ինքնակամ շենք-շինություններից, պարիսպներից ու կենսական կարևորության այս ոլորտում հաստատել օրենքի գերակայություն:
Խնդրի լուծման համար անհրաժեշտ քաղաքական կամքը կա․ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնումը ենթադրում է Սևանի ավազանի և հարակից բնակավայրերի զարգացման նոր մոտեցումներ ու հայեցակարգեր, և մենք պետք է մեր ողջ ներուժով լծվենք այդ տեսլականի կյանքի կոչմանը։
Ապամոնտաժման աշխատանքները շարունակական բնույթ են կրելու։
#Պաշտպանված_շրջակա_միջավայր ունենալու’ ենք»։