Օդանավակայանից բերման ենթարկված Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի որդին ազատ է արձակվել

Իրավունք
Արդեն տեղեկացրել ենք, որ օդանավակայանից բերման է ենթարկվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի որդին, Տիգրան Խաչատրյանը։
Ուստիկանությունից հայտնում են, որ այսօր ժամը 00.10-ին, Դոհա-Երևան չվերթով Հայաստան է ժամանել և «Զվարթնոց» օդանավակայանից Կենտրոնական բաժին տեղափոխվել 26-ամյա Տիգրան Խ.-ն, որը 2018 թ. օգոստոսի 28-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 327-րդ (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքային ծառայությունից խուսափելը) հոդվածների մեղադրանքով:
Տիգրան Խաչատրյանը, սական, չի ձերբակալվել։ Նրա խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին: