Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ ՍԴ դիմելու միջնորդությունը

Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ ՍԴ դիմելու միջնորդությունը
Իրավունք
14:53, 02 март 2022
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ ՍԴ դիմելու միջնորդությունը։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ 2-րդ նախագահի փասաբանական խմբից:

Հիշեցնենք, որ Ալումյանը միջնորդել է դիմել Սահմանադրական դատարան, պնդելով, որ այն, որ դատարանը օրենքով հնարավորություն չունի պարզաբանելու Ռոբերտ Քոչարյանին և Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքը, հակասում է Սահմանադրության 67-րդ հոդվածի 1 կետին և 63 հոդվածի 1 մասին։

Դատական ակտը կարող է բողոքարկվել Վերաքննիչ քրեական դատարան՝ ստանալու պահից 10-օրյա ժամկետում։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 15-ին, ժամը 13:00-ին։