Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արտաշատի ոստիկանները բացահայտել են փաստաթղթերի գողությունը

Արտաշատի ոստիկանները բացահայտել են փաստաթղթերի գողությունը
Իրավունք
22:33, 02 март 2022
Ոստիկանության Արտաշատի բաժնի ոստիկանները բացահայտել են բնակարանից փաստաթղթերի գողության դեպք. այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«Փետրվարի 27-ին 1-02 ծառայություն էր զանգել Արտաշատ քաղաքի մի բնակիչ և հայտնել, որ 10 րոպե առաջ նկատել է, որ տնից գողություն է եղել:
Դեպքի վայր է մեկնում ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը: Ըստ ահազանգողի` երկու օր տանը մարդ չէր եղել:
Ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել էին տան հետնամասի դռան կախովի փականը, մտել, խառնշտորել ողջ տունը և գողացել փաստաթղթեր:

Վերլուծելով կատարվածը և մի քանի ճշտում անելով` Արտաշատի քրեական հետախույզները բերման են ենթարկում Արտաշատի երկու բնակչի՝ 60 և 31 տարեկան: Նրանք խոստովանում են, որ իրենք են գողացել փաստաթղթերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ գողոնը հայտնաբերվել է, քննությամբ էլ կճշտվի, թե ինչ նպատակ ուներ փաստաթղթերի գողանալը: