Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գումարտակի հրամանատարը մարտադաշտն ինքնակամ լքելու մեղադրանքով կալանավորվել է

Գումարտակի հրամանատարը մարտադաշտն ինքնակամ լքելու մեղադրանքով կալանավորվել է
Իրավունք
13:27, 18 март 2021
Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարը կալանավորվել է՝ մարտադաշտն ինքնակամ լքելու և հրամանը չկատարելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում են Հայաստանի քննչական կոմիտեից։

«Ի.Վահանյանը, Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ զբաղեցնելով պաշտպանության բանակի զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պետը, մարտական գործողությունների ընթացքում չի կատարել իր անմիջական պետի հրամանը, ինչպես նաև ինքնակամ լքել է մարտադաշտը, որի  արդյունքում զորամասի ուսումնական գումարտակի անձնակազմից զոհվել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և գերեվարվել պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ այդ կերպ առաջացնելով ծանր հետևանքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հրամանատար Վահանյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի (հրամանը չկատարելը) 3-րդ մասով և 380-րդ հոդվածի (մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, և վերջինս տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ: