Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խրամորթի բնակիչների վրա հակառակորդի կողմից կրակահերթ արձակելու գործը վարույթ է ընդունվել

Խրամորթի բնակիչների վրա հակառակորդի կողմից կրակահերթ արձակելու գործը վարույթ է ընդունվել
Իրավունք
12:59, 07 март 2022
ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել Խրամորթ բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական դիրքերից կրակոցներ արձակելու մասին գործը:

Կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնում են, որ ս.թ. փետրվարի 15-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի մերձակա տարածքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթներով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, դեռևս չպարզված հրազենից Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող նույն գյուղի բնակիչներ Ապրես Մինասյանի, Շահեն Բեգլարյանի և տրակտորով հերկ կատարող տրակտորիստ Կարեն Մելքումյանի ուղղությամբ կրակահերթեր արձակելու, սակայն գնդակները միայն տրակտորին դիպչելու և հետևանքով վնասելու պատճառով՝ իրենց կամքից անկախ հանգամանքներում դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու հանցագործությունն ավարտին չհասցնելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33,103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով հարուցված քրեական գործը:

Նախաքննությունը շարունակվում է: