Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սերժ Սարգսյանի մոտ մեկ միլիոն դոլարի գույքը կմնա կալանքի տակ

Սերժ Սարգսյանի մոտ մեկ միլիոն դոլարի գույքը կմնա կալանքի տակ
Իրավունք
14:40, 19 март 2021
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ մեղադրվող ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատավոր Վահե Միսակյանը որոշեց մերժել նախկին նախագահի գույքի վրա դրված կալանքը վերացնելու մասին նրա պաշտպանական թիմի միջնորդությունը։

Հիշեցենք, որ միջնորդությունը ներկայացվել էր երեկ։ Սերժ Սարգսյանի պաշտպանը հայտարարել էր, որ վարույթն իրականացնող մարմինը մինչեւ գույքի վրա կալանք դնելը առհասարակ չի պարզել՝ Սերժ Սարգսյանն ընդհանրապես գույք ունի՞, թե՞ ոչ»։

Փաստաբանը հայտարարել էր, որ քննիչը որոշել է կալանք դնել Սերժ Սարգսյանի 489 միլիոն դրամ շարժական եւ անշարժ գույքի, ֆինանսական միջոցների վրա։