Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինական դատարանը Վլադիմիր Սոլովյովին կալանավորելու որոշում է կայացրել

Ուկրաինական դատարանը Վլադիմիր Սոլովյովին կալանավորելու որոշում է կայացրել
Իրավունք
18:01, 14 март 2022
Լվովի դատարանը հեռակա կալանավորել է ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովին, հայտնում է Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոն։

Նրան մեղադրում են Ուկրաինայի պետական սահմանը փոխելու հրապարակային կոչերի համար, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների՝ մարդկանց մահվան։

Հետաքննությունների պետական բյուրոյից հայտնել են, որ իրենք պատրաստել են փաստաթղթերի անհրաժեշտ փաթեթ՝ Սոլովյովին միջազգային հետախուզում հայտարարելու համար։