Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գառնիկ Իսագուլյանն ազատ կարձակվի

Գառնիկ Իսագուլյանն ազատ կարձակվի
Իրավունք
18:29, 18 март 2022
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, Գառնիկ Իսագուլյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին որոշում է կայացրել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գառնիկ Իսագուլյանը 10 միլիոն դրամի դիմաց ազատ կարձակվի:

ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում Գառնիկ Իսագուլյանը ներգրավվել է որպես մեղադրյալ սուտ մատնություն կատարելու հատկանիշներով։ Գառնիկ Իսագուլյանը 2021 թվականի դեկտեմբերի 22-ից կալանքի տակ էր: