Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը կրկին վատացել է. դատական նիստը հետաձգվեց

Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը կրկին վատացել է. դատական նիստը հետաձգվեց
Իրավունք
13:49, 29 март 2022
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր պետք է կայանար կաշառքի մեղադրանքով Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը, սակայն Ռոբերտ Քոչարյանը չէր ներկայացել դատական նիստին։

Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանին տեղեկացրեց, որ իր պաշտպանյալն այսօրվա դատական նիստին չի կարողացել ներկայանալ վատառողջ լինելու պատճառով, և դատարանին ներկայացրեց դիմումը և կից տեղեկանքը։ Պաշտպանը նաև տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի բուժումը կտևի տասը օր, իսկ եթե շարունակելու հարց լինի, հավելյալ կտեղեկացնի։
Այսօրվա դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը կկայանա ապրիլի 12-ին, ժամը 13.00-ին։