Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատավոր Բորիս Բախշիյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ կալանավորումը երկարացվեց ևս մեկ ամիսով

Դատավոր Բորիս Բախշիյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ կալանավորումը երկարացվեց ևս մեկ ամիսով
Իրավունք
15:27, 30 март 2022
Դատավոր Բորիս Բախշիյանի պաշտպան Արսեն Սարդարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Քննիչի միջնորդությունը դատավոր Ալեքսանյանի կողմից բավարարվեց մասնակի՝ Դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանավորումը երկարացվեց մեկ ամիս ժամկետով:

Դատավոր Բախշիյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Այս գործով դեռևս որևէ դատավոր ի զորու չի եղել իրականացնել արդարադատություն, ակնհայտ անհիմն մեղադրանքով, առանց որևէ հիմքի դատավորին շարունակում են պահել կալանքի տակ, միայն նրա համար, որ վերջինս գործել է անկախ և անաչառ, զերծ ներքին և արտաքին ճնշումներից:

Այս գործը անօրինականությունների բնույթով և ծավալով աննախադեպ է քաղաքակիրթ պետությունների պատմության մեջ: