Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առուշ Առուշանյանի պաշտոնավարման պատժի վերաբերյալ հարցերը ԿԸՀ-ի տիրույթից դուրս են. Տիգրան Մուկուչյան

Առուշ Առուշանյանի պաշտոնավարման պատժի վերաբերյալ հարցերը ԿԸՀ-ի տիրույթից դուրս են. Տիգրան Մուկուչյան
Իրավունք
17:46, 30 март 2022
«Արդյոք դատարանն իրավունք ունե՞ր Գորիսի ընտրված համայնքապետ Առուշ Առուշանյանին 5 տարով զրկել պաշտոնավարման իրավունքից»,- այսօր լրագրողները ճեպազրույցի ժամանակ այս հարցն ուղղեցին ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին։   

«ԿԸՀ-ն այն մարմինը չէ, որը գնահատական տա որևէ դատական ակտի, առավել ևս՝ դատարանի ձևավորված իրավական դիրքորոշման: Կա դատական ակտ, դատական ակտն ունի բողոքարկման ընթացակարգեր, և դրա վերաբերյալ ես, անգամ որպես իրավաբան, կոռեկտ չեմ համարում տեսակետ ներկայացնել»,- արձագանքեց ԿԸՀ նախագահն ու ընդգծեց, որ հիշյալ հարցերը ԿԸՀ տիրույթից դուրս են։

Նշենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն օրերս Առուշ Առուշանյանին մեղավոր ճանաչեց ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 322-րդ հոդվածով՝ ինքնիրավչության, ինչպես նաև 113-րդ հոդվածով՝ կաշառք ստանալու համար։ Նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 6 ամիս 18 օր ժամկետը, սակայն այն պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանվելով փորձաշրջան 1 տարի 6 ամիս ժամկետով: Առուշ Առուշանյանը դատարանի որոշմամբ, որպես պատիժ, զրկվել է ինքնավար մարմիններում 5 տարի պաշտոնավարելու հնարավորությունից։