Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է
Իրավունք
22:21, 30 март 2022
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակում ձերբակալվել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը։ Civic.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը, հավելելով մանրամասները հաղորդել ավելի ուշ։

Հիշեցնենք, որ արտակարգ իրավիճակների նախարարության մի քանի աշխատակիցներ հրավիրվել էին Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության։

Նշենք, որ մարտի 28-ին իրավապահ համակարգի աշխատակիցները խուզարկություն էին իրականացրել արտակարգ իրավիճակների նախարարությունում։ 

Հակակոռուպցիոն կոմիտեից մեզ հայտնել էին, որ գործողություններն իրականացվում են Կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում։