Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ վարույթ է հարուցվել՝ Գևորգ Բաղդասարյանի հաղորդման հիման վրա

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ վարույթ է հարուցվել՝ Գևորգ Բաղդասարյանի հաղորդման հիման վրա
Իրավունք
20:00, 31 март 2022
ՀՀ արդարադատության նախարարը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը նախարարը հարուցել է՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի հաղորդման հիման վրա։ 

ԲԴԽ-ից հայտնում են, որ ապրիլի 7-ին՝ ժամը 15.00-ին, նշանակված է միջնորդության քննության վերաբերյալ նիստը։