Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՍԴ-ն հետաձգել է Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրության սահմանադրականությունը վիճարկող հայցի քննությունը

ՍԴ-ն հետաձգել է Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրության սահմանադրականությունը վիճարկող հայցի քննությունը
Իրավունք
18:40, 05 апрель 2022
ՍԴ-ն հետաձգել է ԱԺ նախագահի պաշտոնում Ալեն Սիմոնյանի ընտրվելու սահմանադրականությունը վիճարկող հայցի քննությունը, ընդդիմության կողմից ՍԴ ներկայացված հայցը կքննվի 2022 թվականի ապրիլի 29-ին, ժամը 11։00-ին։

«Ելնելով «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 2-ի ԱԺՈ-01-Ա որոշման՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու անհրաժեշտությունից և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասը՝ սույն գործի վարույթը վերսկսել: 2. Սույն գործի դատաքննությունը հետաձգել և դատաքննությունը նշանակել 2022 թվականի ապրիլի 29-ին՝ ժամը 11.00-ին»,-նշված է ՍԴ որոշման մեջ։