Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոբերտ Քոչարյանը կրկին չէր ներկայացել դատական նիստին․ դատը հետաձգվեց

Ռոբերտ Քոչարյանը կրկին չէր ներկայացել դատական նիստին․ դատը հետաձգվեց
Իրավունք
13:41, 12 апрель 2022
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր պետք է կայանար կաշառքի մեղադրանքով Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը, սակայն Ռոբերտ Քոչարյանը կրկին չէր ներկայացել դատական նիստին։

Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանին տեղեկացրեց, որ իր պաշտպանյալն այսօրվա դատական նիստին չի կարողացել ներկայանալ, քանի որ դեռ չի ապաքինվել։ Հիշեցնենք, որ Քոչարյանը վնասվածք էր ստացել Ծաղկաձորում դահուկներով սահելիս։ 
Նրա փաստաբանը դատարանին ներկայացրեց դիմումը և կից տեղեկանքը՝ նույն բժշկական հաստատությունից։ Պաշտպանը նաև տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի բուժումը կտևի 3-5 օր։

Ամբաստանյալ Արմեն Գրիգորյանը կրկին միջնորդություն էր ներկայացրել Հայաստանից բացակայելու համար, որը կքննվի հաջորդ դատական նիստում։ 

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը կկայանա ապրիլի 19-ին, ժամը 13.00-ին։