Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գորիս քաղաքի բնակչի սպանության համար մեղադրանք է առաջադրվել համաքաղաքացուն. ՔԿ

Գորիս քաղաքի բնակչի սպանության համար մեղադրանք է առաջադրվել համաքաղաքացուն. ՔԿ
Իրավունք
16:49, 12 апрель 2022
Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գորիս քաղաքի 55-ամյա բնակչի սպանության մի շարք  հանգամանքներ, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը:

Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  2022թ. ապրիլի 10-ին՝ ժամը 23:20-ին, «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ  էր ընդունվել Գորիս քաղաքի՝ 1966թ.ծնված բնակիչը, մահացած վիճակում:

Քրեական գործի նախաքննության ընթացքում այսօր՝ ժամը 09:20-ին, Գորիսի քննչական բաժին է ներկայացել նույն քաղաքի 32-ամյա բնակիչը և տվել ինքնախոստովանական  ցուցմունք:

Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինս ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: