Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՍԴ-ն վաղը գրավոր կարգով կքննի ՔՕ 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը

Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՍԴ-ն վաղը գրավոր կարգով կքննի ՔՕ 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը
Իրավունք
22:35, 22 март 2021
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը տեղեկացնում է, որ վաղը՝ մարտի 23-ին, Սահմանադրական դատարանը գրավոր կարգով քննելու է Ռոբերտ Քոչարյանի գործը։ 

«Հարգելի գործընկերներ, 

Տեղեկացնում ենք, որ վաղը՝ մարտի 23-ին, ժամը 11։00-ին Սահմանադրական դատարանը գրավոր քննելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը»,- ասվում է փաստաբանական թիմի հաղորդագրությունում։