Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՍԴ-ն Քոչարյանի դիմումը կքննի գրավոր ընթացակարգով. Արևիկ Պետրոսյանի միջնորդությունը մերժվեց

ՍԴ-ն Քոչարյանի դիմումը կքննի գրավոր ընթացակարգով. Արևիկ Պետրոսյանի միջնորդությունը մերժվեց
Իրավունք
13:37, 23 март 2021
Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի սահմանադրականության հարցը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները քննել գրավոր ընթացակարգով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանի միջնորդությունը՝ գործը քննել բանավոր ընթացակարգով, դրվեց քվեարկության, ձայները բաշխվեցին հավասար` 4 կողմ, 4 դեմ, ինչը նշանակում է, որ միջնորդությունը չի բավարարվել: Գործի դատաքննությունը շարունակվելու է գրավոր ընթացակարգով: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու համար: Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով զեկուցողներ են նշանակվել Սահմանադրական դատարանի դատավորներ Արայիկ Թունյանը, Աշոտ Խաչատրյանը, Երվանդ Խունդկարյանը, Էդգար Շաթիրյանը, Արթուր Վաղարշյանը: